Քլոե Քարդաշյանն ամուսին է փնտրում, որը մարզիկ չէ

Քլոե Քարդաշյանի բախտը սիրո հարցում չի բերում. Քլոեի երկու նախկին ընկերները դավաճանել են նրան։ Սակայն 34-ամյա հեռուստաաստղը չի պատրաստվում խաչ քաշել անձնական կյանքի վրա եւ հայտարարում է, որ պատրաստ է կրկին ամուսնանալ։

Այդ մասին նա հայատարարել է փաստաբան Լորա Վասերի հաղորդման ընթացքում։ Նա խոստովանել է, որ թեեւ բաժանումն իր համար չափազանց բարդ գործընթաց է, չի զղջում դրանցից ոչ մեկի համար։ «Ավելի լավ է սիրել ու կորցնել, քան երբեք չսիրահարվել»,- կարծում է Քարդաշյանը։

Քլոեի խոսքով՝ ինքը չի մերժի սիրելիին, որն իրեն ամուսնության առաջարկություն կանի։ Միայն մի խնդիր կա. մոդելը դեռեւս պատրաստ չէ նոր հարաբերություններ սկսել։ Գործարար կինը չի ցանկանում ժամադրությունների գնալ, նա կենտրոնացած է բանականության, մարմնի ու հոգու վրա։

Ամիսներ առաջ Քարդաշյանը դադարեցրել է հարաբերությունները դստեր՝ Թրուի հոր՝ Տրիստան Թոմփսոնի հետ, որը մշտապես այլ սիրավեպեր էր ունենում։ Վերջինը Ջորդին Վուդսի հետ էր՝ Քլոեի քրոջ՝ Քայլի Ջենների լավագույն ընկերուհին։

Քլոեն լուրջ ապրումներ ուներ, երբ փլուզվեց նրա ամուսնությունը Լամար Օդոմի հետ, որը Քլոեի հետ չորս տարվա հարաբերությունների ընթացքում նրան դավաճանել էր բազմաթիվ կանանց հետո։ Աստղը հետեւություններ է արել. այժմ նա մտադիր է հետեւել տատիկի խորհրդին եւ զուգընկեր գտնել հաշվապահների եւ ոչ թե մարզիկների շարքում։

Աղբյուրրը՝ Cosmo, Splash, Instagram

Աղբյուրը՝ Style.news.am

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*