Խոշոր Ավտովթար Արարատում. 5 Վիրավորներից 2-Ը Ծայրահեղ Ծանր Են (Ֆոտո)

Այսօր՝ մայիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ 5 հոգու մարմնական վնասվածքներով տեղափոխել են Արարատի բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։Վթարը տեղի է ունեցել առավոտյան ժամը 09։30-ի սահմանում` Արարատ քաղաքի Երկաթուղայինների և Սպանդարյան փողոցների խաչմերուկում։

«Իրար են բախվել Mercedes E 320 և Hyundai Azera մակնիշների ավտոմեքենաները։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել ՊՆ Արարատի ռազմական ոստիկանության բաժնի ծառայողներն ու քաղաքացիները։ Մարմնական վնասվածքներով 5 հոգի տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն»,–նշված է կայքում։

Վիրավորներից երկուսը տեղափոխվել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։

Read more: https://armeniasputnik.am/incidents/20190523/18748237/khoshor-avtovtar-ararati-marzum-5-mardu-texapoxel-en-hivandanoc.html

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*