Էմիլի Ռատակովսկին ամբողջովին մերկացել է

Մոդելն ինտիմ հատվածը ծածկել է ծաղիկով՝ այն պահելով ոտքերով: «Մերկ» ակցիան աստղը կազմակերպել է ի նշան բողոքի աբորտի վերաբերյալ ընդունված նոր օրենքի:

«Մերկ» լուսանկարների սիրահար Էմիլի Ռատակովսկին ամբողջովին մերկ կեցվածքով լուսանկարը տեղադրել է Instagram-ի իր էջում:

«Մերկ» մոդելը նկարահանվել է սպիտակ ֆոնի վրա: Նա մի ձեռքով ծածկել է կուրծքը, իսկ մյուսն իջեցրել դեպի ազդրը: Ինտիմ հատվածը ծածկել է կալայի վարդագույն թերթիկով:

Ռատակովսկին իր բողոքն է արտահայտել ԱՄՆ Ալաբամա նահանգում ընդունված աբորտների մասին խստագույն օրենքի դեմ: Աստղն ընդգծել է, որ օրենքը բացառություն չի անում նույնիսկ ինցեստի և բռնաբարության դեպքում:

Նկարն ավելի քան 1.8 մլն դիտում է հավաքել և բազմաթիվ տարբեր մեկնաբանություններ:

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*