Աստղեր, ովքեր չեն ամաչում իրենց ցելյուլիտից ու ավելորդ քաշից

Այս կանայք սիրում են իրենց մարմինն այնպիսին, ինչպիսին այն կա, և հպարտորեն հրապարակում են իրենց կիսամերկ լուսանկարները սոցիալական կայքերում։ Երանի մենք էլ նրանց պես ինքավստահ լինեինք։

Էշլի Գրեմ

ԷշլիԳրեմը , ով հայտնի էր իր առաձնահատուկ կազմվածքով , հաճախ է նկարահանվում ամսագրերում , որտեղ ֆոտոշոփվում են նրա թերությունները , մասնավորապես ՝ ցելյուլիտը։ Սակայն Էշլիի ինստագրամյան հրապարակումներում այս թերությունն ակնառու է։ Գրեմը պնդում է, որ իրեն չի անհանգստացնում իր ավելորդ քաշը, և բոլորին խոհուրդ է տալիս նույնկերպ մոտենալ այդ հարցին։

Հիլարի Դաֆֆ

Հիլարի Դաֆֆը որդի ունենալուց հետո բավական գիրացել է, ինչի պատճառով նրա երբեմնի իդեալական մարմնի վրա այժմ դժվար չէ չնկատել ցելյուլիտը։ Տեսնելով նրան լողափում ՝ նրա կողքով չէին կարող անտարբեր անցնել պապարացիները։ Սակայն Հիլարին որոշեց սոցիալական կայքերում անձամբ կիսվել այդ լուսանկարներով։

Դեմի Լովատո

Դեմի Լովատոն սիրում է զբաղվել սպորտով ու լուսանկարվել պարապմունքների ժամանակ։ Չնայած Լովատոյի ֆիզիկական ծանրաբեռնվածությանը և առողջ ապրելակերպին՝ նրա մարմինը նույնպես ունի թերություններ։ Դեմին համարձակորեն կիսվում է իր ոչ իդեալական մարմնի լուսանկարներով և ամենևին էլ չի ամաչում։

Կելլի Ռոուլդեն

Կելլին բավական հաճախ է հրապարակում լողազգեստով լուսանկարներ և ամենևին չի կոմպլեքսավորվում իր ցելյուլիտից։

Իսկրա Լոուրենս

Իսկրան վաղուց հրաժարվել է ֆոտոշոփից․ նրան պետք չեն այնպիսի ռակուրսներ, որոնք վիզուալ թաքցնում են կազմվածքի թերությունները։Նա իր օրինակով հորդորում է բոլորին սիրել սեփական մարմինը։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*