Շատերը կնախանձեն, երբ տեսնեն, թե ինչպես է նշել 32-ամյակը Աննա Թովմասյանը, և ինչ անակնկալ է մատուցել Արամեն

Երեկ Արամեի կինը՝ Աննա Թովմասյանը, նշում էր իր ծննդյան երեսուներկուամյակը: Աննան ընկերուհիների և մտերիմների հետ օրն անցկացնում էր Երևանի սրճարաններից մեկում, իսկ օրվա հետաքրքիր դրվագները ներկայացնում է BlogNews.am-ը…

«Իմ օրը սկսվել է կեսգիշերից, և բավականին հագեցած օր եմ ունեցել: Ամեն ինչ սկսվեց Արամեի զանգից․ նա հիմա համերգային արշավների է: Նրա առաջին արտահայտությունը եղավ․ «Դուռը բացիր…

Երբ բացեցի, դռան դիմաց դրված էր նվերս (Աննան միայն Cartier թևնոցի մասին նշեց): Իսկապես անակնկալի եկա՝ իմանալով նրա ոչ այդքան ռոմանտիկ բնավորությունը․ ինձ համար անսպասելի էր այդ անակնկալը»…

Պարզվում է` մինչ հյուրախաղերի մեկնելն էր Արամեն կնոջ համար պատրաստել անակնալը․ «Արամեն հաճախ կարող է ինձ հարցնել, թե ինչ նվեր եմ ցանկանում, բայց այս անգամ գիտեր, թե ինչ եմ ուզում: Հաճախ Սյոմայի միջոցով է փորձում իմանալ, թե ինչ նվեր եմ ուզում»…

Աննան չի վախենում տարիքը նշելուց, բայց չի էլ թաքցնում, որ սկսել է վախենալ տարիքից. «Այսօր ինձ Նազենին հարցրեց՝ քանի՞ տարեկան դարձար՝ տասնո՞ւթ, տասնի՞նը: Ես իսկապես ինձ այդքան եմ զգում…

Իհարկե, ամեն անգամ հայելու մեջ նայելիս զգում եմ, որ մեծանում եմ, բայց հոգեպես ինձ շատ փոքր եմ զգում: Ինձ համար այդ տարիքը զուտ թիվ է»․․․

Զրույցի վերջում Աննան խոստովանեց, որ շուտով Արամեի հետ տեսահոլովակ կունենա. «Արամեի տեսահոլովակներն այնքան շատ են, որ մեր տեսահոլովակով չենք հասցնում զբաղվել…

Այնպես որ, հույս ունեմ, որ հաջորդն արդեն համատեղ կլինի: Հետաքրքիր ձևաչափ է լինելու, որի մասին դեռևս չեմ ցանկանում խոսել»․․․

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*