18-ամյա աղջիկը ինքնասպան է եղել հարսանիքից օրեր անց. երբ իմանաք իրական պատճառը, ուղղակի շոկի կենթարկվեք

Տաջիկստանի 18-ամյա բնակչուհի Ռաջաբբի Խուրշեդը պետք է ամուսնանար 24-ամյա Զաֆար Պիրովի հետ: Հարսանիքի ծախսերը հոգացել էին երիտասարդների ծնողները, իսկ անձամբ երիտասարդները ծանոթացել էին հարսանիքի օրը:

Տաջիկական օրենքների համաձայն՝ աղջիկը պետք է միշտ մաքուր ու ողջախոհ լինի, սակայն Զաֆարը հարսնացուին կասկածում էր մինչ ամուսնությունը այլ կապեր ունենալու մեջ: Նա ստիպում է աղջկան բժիշկների մոտ հետազոտություն անցնել: Բժիշկները բնականաբար պնդում են, որ աղջկա մոտ ոչ մի հարաբերություններ չեն եղել, սակայն Զաֆարը այնուամենայնիվ չի հավատում:

Զաֆարը շարունակ վիճում էր կնոջ հետ ու պահանջում, որ Ռաջաբբին նրան 2-րդ կին ունենալու թույլտվություն ստորագրի: Մեկ ամիս անց աղջիկը կատարում է ամուսնու պահանջը, այնուհետև քացախ խմում ու մահանում:

Աղջկա հարազատները պնդում են, որ ամուսինն է կնոջը այդ վիճակին հասցրել իր ճնշումներով: Եթե այդ մեղադրանքը հաստատվի, ապա տղամարդուն 5-8 տարի ազատարկում կսպառնա:

Աղբյուր՝https://pastnews.pro/?p=6236

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*